Prada-ն վերանորոգում է Միլանի Վիկտոր Էմանուել 2-րդի պատկերասրահը (լուսանկարներ)
Միլանում ավարտին են մոտենում Վիկտոր Էմանուել 2-րդի պատկերասրահի վերանորոգման աշխատանքները, որտեղ ժամանակին բացվել է Prada նորաձևության տան առաջին բուտիկը։ Ընկերությունն անմիջական մասնակցություն է ունեցել ճարտարապետական հուշարձանի վերականգնման աշխատանքին, գրում է buro247.ru-ն։
Աշխատանքները սկսվել են 2014-ի մարտին։ Նախագծի վերականգնման վիճակագրությունը չի կարող տպավորիչ չլինել. 12 մասնագետից բաղկացած թիմը ստիպված է եղել աշխատել 14.000 քմ տարածքում՝ ծախսելով մոտ 35.000 ժամ։
Պատկերասրահն ընդամենը 150 տարեկան է։ Սակայն պատվավոր 1000-րդ հոբելյանին հասնելու համար շինությունը կարիք ունի խելացի և ժամանակակից խնամքի։
Այս տարվա ապրիլին արդեն պատկերասրահը վերջնականապես կվերադարձնի իր նախկին վեհությունը։
![]()



![]()
![]()
![]()
![]()
![]()










