Սթիվեն Թեյլորը, կիսվելով կրկին պապիկ դառնալու ուրախությամբ, լուսանկար է հրապարակել դստեր հիվանդասենյակից

12:28 • 14.02.15

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դերասանուհի Լիվ Թեյլորն ու նրա ընկերը՝ մարզական գործակալ Դեյվ Գարդները, չորեքշաբթի օրը որդի են ունեցել։ Դերասանուհու հայրը՝ Aerosmith խմբի առաջնորդ Սթիվեն Թեյլորը, լուսանկար է հրապարակել դստեր հիվանդասենյակից, գրում է Daily Mail-ը:

 

Հոր և քրոջ հետ լուսանկարն արվել է ծննդաբերությունից երկու օր անց:

 

Սթիվեն Թեյլորը, տարածելով լուսանկարը Twitter սոցիալական ցանցում, գրել է, որ անչափ ուրախ է, քանի որ կրկին «Աստված աչքով է տվել իրենց»:

 

Լիվ Թեյլորի քույր Միա Թեյլորը գրել է, որ հպարտանում է իր քրոջով և երջանիկ է, որ նման ընտանիք ունի:

'So proud': Steven Tyler shared a photo from Liv Tyler's hospital room on Friday, two days after she welcomed a baby boy into the world

 

Սթիվեն Թեյլորը, կիսվելով կրկին պապիկ դառնալու ուրախությամբ, լուսանկար է հրապարակել դստեր հիվանդասենյակից