Արգենտինայում կներկայացվի Ջեֆ Մանուկյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սոնատը
Արգենտինայի Տուկուման քաղաքում 2015-ի ամառային մշակութային ծրագրերի մեկնարկը կտրվի մայիսի 25-ին` Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի կատարմամբ: Օպերան կներկայացնի 40 երաժիշտից կազմված նահանգային Սիմֆոնիկ նվագախումբը` ամերիկահայ կոմպոզիտոր և դիրիժոր Ջեֆ Մանուկյանի գլխավորությամբ:
Որպես թավջութակահար հանդես կգա Կառլա Ագիլերան, ով երկար տարիների փորձ ունի Սիմֆոնիկ և Տուկումանի ազգային համալսարանի երիտասարդական նվագախմբերի հետ նվագելու: Ագիլերան հաճախ է դուետով հանդես գալիս մաեստրո Մանուկյանի հետ:
Այս տարի նրանք միասին կներկայացնեն մաեստրոյի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սոնատը, որի պրեմիերան կկայանա համերգի ժամանակ:










