Assassin's Creed խաղի հիման վրա ֆիլմ կնկարահանվի

17:44 • 16.02.15

Ubisoft Motion Pictures ընկերությունն անցել է Assassin's Creed կոչվող համակարգչային խաղի շարքի հիման վրա ֆիլմ նկարահանելուն, որի համար համագործակցելու է New Regency ստուդիայի հետ, գրում է geektimes.ru-ն:

Նախատեսվում է, որ ֆիլմը էկրան դուրս կգա 2016-ի դեկտեմբերի 21-ին:

New Regency-ին հայտնի է այնպիսի համաշխարհային հիթային ֆիլմերով ինչպիսիք են՝  12 Years a Slave (12 տարի ստրկության մեջ), Birdman (Բըրդման) և Gone Girl (Անհետացած աղջիկը) ֆիլմերը:

Ubisoft Motion Pictures ընկերության նախագահ Իվ Գիյեմոն պաշտոնական հայտարարություն է արել, ասելով, որ մեծ հաճույքով տեղեկացել են խաղի հիման վրա ֆիլմ նկարելու համար New Regency ստուդիայի համաձայնության մասին, որի աշխատանքները արդեն մեկնարկել են:

Ubisoft Motion Pictures ընկերությունը ստեղծվել է Ubisoft համակարգչային խաղերի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից՝ հաջողված համարվող նախագծերի հիման վրա ֆիլմեր նկարահանելու նպատակով:
 

Assassin's Creed խաղի հիման վրա ֆիլմ կնկարահանվի