Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել իրանցի ռեժիսորի ֆիլմը (լուսանկարներ)

09:38 • 16.02.15

«Բեռլինալե» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջին», այս տարի արժանացել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմը, գրում է РИА Новости-ն։

 

2010-ին Փանահին քննադատվել էր իր երկրի իշխանությունների կողմից հակակառավարական գործունեության համար և մասնագիտական ու երկրից բացակայելու արգելք ստացել։

 

Ժյուրիի մեծ մրցանակին՝ «Արծաթե արջին», արժանացել է չիլիական «Ակումբ» ֆիլմի թիմը։ Փառատոնի հիմնադիր Ալֆրեդ Բաուերի անվան մրցանակը հանձնվել է Գվատեմալայից ռեժիսոր Հայրո Բուստամանտեին՝ «Իքսկանուլ» ֆիլմի համար։

 

«Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում հաղթել են բրիտանացիներ Թոմ Քորթնին և Շառլոտ Ռեմփլինգը՝ «45 տարի» ֆիլմի համար։

 

Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել Ռադու Յուդեն՝ Ռումինիայից, իսկ լավագույն սցենար է ճանաչվել չիլիացի Պատրիսիո Գուսմանի աշխատանքը։

 

Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակի են արժանացել Ստուրլա Բրանդթ Գրվոլենը, Եվգենի Պրիվինը և Սերգեյ Միխալչուկը։

Церемония закрытия "Берлинале-2015"

Церемония закрытия "Берлинале-2015" (фото 1)

Церемония закрытия "Берлинале-2015" (фото 2)

Церемония закрытия "Берлинале-2015" (фото 3)

 

 

Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել իրանցի ռեժիսորի ֆիլմը (լուսանկարներ)