Բրիտանական ռադիոն Մադոննային չափազանց ծեր է անվանել

15:19 • 16.02.15

Բրիտանիայի BBC Radio 1-ը եթերից հանել է Մադոննայի Living For Love երգը՝ 56-ամյա երգչուհուն անվանելով ոչ ակտուալ և իր ունկնդիրների համար չափազանց ծեր, հայտնում է lenta.ru-ն:

 

Փոփ երաժշտության գծով մասնագիտացած Radio 1-ի լսարանի մոտ կեսը 15-ից 29 տարեկան երիտասարդներ են: Մադոննայի ներկայացուցիչները չեն մեկնաբանել իրավիճակը:

 

Այնուամենայնիվ, BBC Radio 1-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ երգչի տարիքը որոշիչ գործոն չէ նրան «փլեյլիսթում» ընդգրկելու համար:

 

«Երգերն ընտրվում են երգչի վաստակի և նրա նկատմամբ մեր երիտասարդ լսարանի հիման վրա»,- ասել է նա:

Բրիտանական ռադիոն Մադոննային չափազանց ծեր է անվանել