Eurovision 2015. «Genealogy» խմբի մասնակիցը Եվրոպա աշխարհամասից (լուսանկարներ, տեսանյութ)
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը:
Այս մասին հայտնում են Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից և հիշեցնում, որ «Genealogy» խումբը համախմբելու է 1915 թ. աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:
«Genealogy» խմբի երկրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 20-ին:



«Genealogy» խմբի մասին նորություններին կարելի է հետևել Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում։
Եսայի Ալթունյանը ֆրանսաhայ երգիչ է, նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները:
Ունենալով հայկական ծագում և արմատներ՝ Եսային ապրել և իր երաժշտական առաջին քայլերն է կատարել Ֆրանսիայում: Նրա տատիկն ու պապիկը փախուստի են դիմել Խարբերդից Հայոց ցեղասպանության ժամանակ: Հինգ տարեկանում նրա պապը՝ Նշանը, փախել է Դեր-Զորի անապատից, երբ իր աչքի առաջ սպանել են իր մորն ու քույրերին: Նրան գտել են արաբ վերաբնակները անապատում և որոշել են խնամել: 18 տարեկանում նա պատահաբար հանդիպել է իր ազգականներից մեկին և տեղափոխվել Ֆրանսիա՝ ապրելու ջարդից փրկված մյուս ազգականների հետ: Ֆրանսիայում նա հանդիպել է Եսայիի ապագա տատին, սովորել է ֆրանսերեն և հաստատվել այնտեղ:
Եսային մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո, նրա պապն անգամ գիրք է հրատարակել, որպեսզի երբեք չմոռանա իր և 1915 թվականին հայ ժողովրդի հետ կատարվածը: Գիրքը կոչվում է «Անապատի երեխան» (the Child of the Desert): Եսային հավատում է, որ հիմա իր ժամանակն է խոսելու և երգելու պատմության այս ողբերգական ժամանակահատվածի մասին:
12 տարեկանում Եսային գրել է իր առաջին երգը, իսկ 19-ում պայմանագիր ստորագրել Sony France-ի հետ որպես «Ideal-3» քաղաքային փոփ խմբի հիմնական կատարող: Խումբը, ընդգրկվելով «Pardonne-moi»-ի լավագույն տասնյակում, հնչում էր ֆրանսիական բոլոր խոշոր ռադիոալիքներով՝ ինչպիսիք են NRJ-ն և Fun Radio-ն: Խումբը համերգային հյուրախաղերով ճամփորդել է ժամանակի բոլոր խոշոր տարածքներով: Նրանք նաև հանդես են եկել բազմաթիվ հեռուստահաղորդումների ժամանակ՝ ինչպիսին է օրինակ Jacques Martin-ը: Նա կիսատ է թողել Jean Monnet University Paris XI համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասընթացները՝ հետամուտ լինելով իրականություն դարձնել իր՝ երաժշտությանն առնչվող նախասիրությունները:
Երբ Եսային արդեն 21 տարեկան էր, լքեց խումբն ու պայմանագիր ստորագրեց Mercury Universal-ի հետ: Որպես մենակատար նա սկսեց առաջարկներ և հրավերներ ստանալ հեռուստատեսային հաղորդումներից, ինչպես նաև հրավերներ այլ արտիստներին աջակցելու: Եսային սկսեց համագործակցել Jenifer-ի հետ և գրեց երգեր նրա ձայներիզի համար, որոնք արժանացան Diamond Plaque մրցանակին:
Հայտնվելով Gerard Presgurvic-ի երաժշտական «Romeo and Juliet» կատակերգության Count Paris-ի դերում՝ Եսային գերեց բազմաթիվ հանդիսատեսների սրտերը Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում: Շոուի ձայներիզը վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով: Շուտով Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Bernadette Chirac, խնդրեց նրան ստեղծել «Un peu de moi»-ն, որի կարճ ժամանակում մեծաքանակ վաճառքի արդյունքում դարձավ «Golden record»։
Եսային համագործակցել է Միշել Լեգրանի հետ: Նրանք համատեղ 25 երգ են թողարկել «Les Demoiselles de Rochefort»-ի համար և հաջողությամբ Փարիզում ներկայացել են Palais des Congres-ին: Այնուհետև նա գրել է «Saimer est interdit»-ը Warner Music France- ի հայտնի «Le Roi Soleil» կատակերգության համար: Այդ ձայներիզը երկու անգամ Platinum է դարձել՝ վաճառելով ավելի քան 3 միլիոն տոմս իր գործունեության 3 տարիների ընթացքում: 2008 թվականին նա ստեղծել է Michael Youn-ի մասնակցությամբ «Incontrolabe» ֆիլմի սաունդթրեքը:
Ստեղծելով երաժշտական գործեր շոուների համար՝ Եսային նաև ղեկավարել է մի ամբողջական մյուզիքլ ինչպիսին է Parisian Cabarets-ը, Bobino-ն: Սկսած 2010 թվականից Եսային La Bataille des chorales, Le grand show des enfants, Pop’s Cool, L’Ecole des fans շոուների երաժշտական ղեկավարն էր, որոնք հեռարձակվել են ֆրանսիական TF1 հեռուստաալիքով:
Անցնելով Ատլանտիկը դեպի Միացյալ Նահանգներ՝ Եսայիին հաջողվել է կապ հաստատել Kerry Gordy-ի հետ: Նրան նկատել է Kerry Gordy-ի 14-ամյա աղջիկը և գրավել է հոր ուշադրությունը՝ թույլատրելի 1-10 սանդղակից գնահատելով նրան 11: Եսային համագործակցում է Kerry Gordy Records (KGR) –ի հետ և իրենց առաջին սինգլ «Family»-ն դարձել է հիթ:
Եսայիին իսկապես շատ մտահոգում են իր պապի պատմությունները և 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, նա ստեղծել է «Je n'oublie pas / Chem Morana» երգը՝ ի հիշատակ 1915 թվականին սպանված 1,5 միլիոն հայերի:
2015 թվականին Եսային կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Եսային ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:










