«Իմիտացիայի խաղ» և «Հյուրանոց «Գրանդ-Բուդապեշտ»» ֆիլմերն արժանացել են ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին
ԱՄՆ սցենարիստների գիլդիայի «Լավագույն ադապտացված սցենար» մրցանակին այս տարի արժանացել է «Իմիտացիայի խաղ» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը։ Սցենարի հեղինակն է Գրեմ Մուրը, փոխանցում է newsru.com-ը։
«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հյուրանոց «Գրանդ-Բուդապեշտ»» ֆիլմը, որի հեղինակը ռեժիսոր Ուես Անդերսոնն է։ Ֆիլմը ներկայացված է «Օսկար» մրցանակաբաշխության 9 անվանակարգում։
«Լավագույն վավերագրական ֆիլմի սցենար» անվանակարգում հաղթել է «The Internet's Own Boy: The Story of Aaron Swartz» ֆիլմը, որի սցենարիստն ու ռեժիսորը Բրայան Նապենբերգերն է։










