Քայլի Մինոուգի համար ծիծաղելի է «Եվրատեսիլ»-ին մասնակցելու գաղափարը
Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը կատակել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին իր հնարավոր մասնակցության առնչությամբ, գրում է lenta.ru-ն:
Երգչուհին հաստատել է, որ չի մասնակցելու Վիեննայում այս տարի մայիսի 19-23-ը կայանալիք երաժշտական մրցույթին:
Քայլի Մինոուգն ասել է, որ հիանալի համապատասխանում է «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցի դերին, սակայն նա այդ օրը «պլանավորում է լվանալ իր մազերը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 46-ամյա Մինոուգի երկրպագուները ստորագրություններ են հավաքում, որպեսզի նա հանդես գա «Եվրատեսիլ» մրցույթում:










