Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում ցուցադրվել է Վիկտորյա Բեքհեմի նոր հավաքածուն (լուսանկարներ)
Դիզայներ Վիկտորյա Բեքհեմը Նյու Յորքում անցկացվող նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացրել է իր նոր աշուն-ձմեռ հավաքածուն, գրում է Tatler.ru-ն:
Դիզայները նորաձևությանը հետևողների համար ստեղծել է հարմար հագուստներ, որոնք միևնույն ժամանակ գրավիչ են ու նրբաճաշակ։
Ցուցադրությանը ներկա է գտնվել նաև դիզայների ընտանիքը՝ ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմը և նրանց երեխաները:
Վիկտորյա Բեքհեմն անգլիացի երգչուհի, պարուհի, մոդել, դերասանուհի, դիզայներ և գործարար է, ով հայտնի է դարձել 1990-ականներին՝ հանդես գալով Spice Girls խմբում։













































