Սան Ռեմոյի երգի մրցույթում հաղթել է Il Volvo երիտասարդ տենորների տրիոն՝ «Մեծ սեր» երգով (տեսանյութ)
Իտալական Սան Ռեմո քաղաքում կիրակի երեկոյան ավարտված հոբելյանական 65-րդ երգի փառատոնում հաղթել է Il Volvo տրիոն՝ «Մեծ սեր» (Grande amore) երգով, գրում է newsru.com-ը։
Երիտասարդ տենորներ Պիեռո Բարոնեն, Ինյացիո Բոսկետոն և Ջանլուկա Ջինոբլեն գրավել են ոչ միայն ժյուրիին, այլև իտալական Rai հեռուստատեսության հանդիսատեսին։
Սան Ռեմոյի առանձին մրցույթին մասնակցել է 8 երիտասարդ երգիչ, որոնց համար մասնակցությունն այս մրցույթին աստիճան է դեպի երաժշտության աշխարհ և իտալական շոու-բիզնես։ Նրանց շրջանում հաղթող է ճանաչվել երգիչ Ջովանի Կակամոն։










