Dolce & Gabbana-ն ավանդական հայկական տարազների լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

10:57 • 16.02.15

Նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը` Dolce&Gabbana-ն, հանրահայտ Instagram ֆոտոծառայության պաշտոնական էջում հրապարակել է հայկական ավանդական ընտանիքի լուսանկար:

 

Ինչպես նշում է imyerevan.com-ը, լուսանկարում Թուֆենկյան հայկական գորգերի ֆոնին մի խումբ կանայք ու տղամարդիկ կրում են «Տերյան» մշակութային կենտրոնի տարազները:

 


Թեև բրենդը լուսանկարը հրապարակելիս չի նշել դրա հեղինակի անունը, այնուամենայնիվ, աղբյուրը մանրամասնում է, որ դա Էմմա Մարաշլյանն է: Բացի այդ, լուսանկարի նկարագության տակ բացակայում է այն տեղեկությունը, որ դրանք հայկական ավանդական հանդերձներ են:

 

Նշվում է նաև, որ Instagram-ի ադրբեջանցի օգտատերերն անմիջապես ակտիվացել են ու թողած մեկնաբանություններում պնդել, թե իբր լուսանկարում ադրբեջանական կոստյումներ են:

 

 

 

Dolce & Gabbana-ն ավանդական հայկական տարազների լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)