Փրինսթոնի համալսարանը յուրահատուկ գրքերի և ձեռագրերի հավաքածու է նվեր ստացել

14:03 • 17.02.15

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Փրինսթոնի համալսարանը հայտնել է իր պատմության մեջ ամենաթանկարժեք նվերի մասին՝ բացառիկ գրքերի և ձեռագրերի հավաքածու, որի ընդհանուր արժեքը մոտ 300 մլն դոլար է, գրում է Вести-ն։

 

Նվիրատվությունը կատարել է համալսարանի շրջանավարտ Ուիլյամ Շեյդը, ով ավարտել է Փրինսթոնը 1936-ին։ Նախորդ տարվա նոյեմբերին Շեյդը մահացել է 100 տարեկանում՝ իր գրքերի հավաքածուն կտակելով համալսարանին։

 

Բացառիկ հավաքածուում, որը բաղկացած է 2.500 հատորներից և ձեռագրերից, կա Աստվածաշնչի տպագիր առաջին 6 հրատարակությունները, ԱՄՆ-ի անկախության հռչակագրի առաջին հրատարակությունը, Լյուդվիգ վան Բեթհովենի նոտաները և այլ նմուշներ։

 

Համալսարանի նախագահ Քրիստոֆեր Այսգրուբերի խոսքով՝ Շեյդի հավաքածուն «բացառիկ նմուշների ամենախոշոր հավաքածուներից է աշխարհում»։ Հավաքածուն պահվել է համալսարանի գրադարանում 1959-ից և հասանելի է եղել ուսանողների, դասախոսների և այլ այցելուների համար։ 

 

Փրինսթոնի համալսարանը յուրահատուկ գրքերի և ձեռագրերի հավաքածու է նվեր ստացել