Կառնավալը շարունակվում է. առատ անձրևները չեն խանգարում ուրախանալ բրազիլական ռիթմերի ներքո. (լուսանկարներ)
Ռիո դե Ժանեյրոն ողողված է գույներով և երաժշտությամբ, ամեն տեղ գունավոր փայլեր, փետուրներ և վառ տրամադրություն է` ի հեճուկս արևադարձային անձրևների:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Ռիոյում շարունակվում է աշխարհի ամենամեծ և ամենագունագեղ միջոցառումը՝ ամենամյա կառնավալը, որը շարունակվում է 5 օր:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ այսօր ընթացել է սամբայի դպրոցի մրցույթ-շքերթը, որին ներկայացել են սամբայի 6 դպրոց: Մրցույթի աստղային հյուրն է եղել աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալը:
Բրազիլացիներն ու հյուրերը չեն ընկճվել առատ անձրևային տեղումներից. նրանք շարունակում են տոնախմբել ուրախ բրազիլական ռիթմերի ներքո:

































