Guardian-ը պատմել է Պուտինի «պաշտոնական դիջեյի» մասին

15:00 • 17.02.15

Բրիտանական The Guardian թերթը իր էջերից մեկը նվիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «պաշտոնական դիջեյին»: Խոսքն Ալեքս Մամոնովի մասին է, ով ավելի հայտնի է DJ Fenix անունով: «Պարային երաժշտությունը Ռուսաստանում այնքան տարածված է, որ դիջեյներին հրավիրում են ելույթ ունենալու Կրեմլում»,- ասված է հոդվածում:

 

Ինչպես նշում է թերթը, նոյեմբերին Մամոնովը առաջին մարդն է դարձել, ով որպես դիջեյ ելույթ է ունեցել Կրեմլում: Երաժշտի խոսքերով՝ նրան առաջարկել են ստեղծել միջոցառման հիմնը: Ինքը՝ Մամոնովը, Ռուսաստանի նախագահին հանդիսատեսի մեջ չի տեսել, բայց Պուտինը «շատ հնարավոր է, որ նրանց մեջ լիներ»,-ասված է հոդվածում:

 

Թերթը նաև նշում է, որ դա DJ Fenix-ի առաջին ելույթը չի եղել ռուսական կառավարության անդամների համար: Մամոնովն ընդ որում շատ չի ցանկանում բացահայտել տեղեկություններ այն մասին, թե ով է մտնում «երկրպագուների բացառիկ ակումբի մեջ»: Երաժիշտը խոստովանում է, որ իր երկրպագուների մեջ կան քաղաքական գործիչներ, բայց ընդգծում է, որ «մարդկանց շրջանակը շատ լայն է»:

 

Բացի այդ, հոդվածում ասվում է, որ «կառավարական կապերը», ինչպես երևում է, դեռ ոչ մի կերպ չեն վնասել Մամոնովի կարիերային. Դիջեյը ելույթ է ունեցել տարբեր ակումբներում՝ Նյու Յորքից մինչև Իբիցա:

 

Guardian-ը պատմել է Պուտինի «պաշտոնական դիջեյի» մասին