ԱՄՆ-ում մահացել է երգչուհի Լեսլի Գորը
ԱՄՆ-ում 69 տարեկանում մահացել է երգչուհի Լեսլի Գորը, գրում է kommersant.ru-ն։
Նախորդ դարի 60-ականներին նա հայտնի էր դարձել շնորհիվ It's My Party, You Don't Own Me և Judy’s Turn to Cry հիթերի։ Քննադատների բարձր գնահատականին է արժանացել նաև նրա 2005թ. Ever Since անվանումով ալբոմը՝ վերջին 30 տարվա ընթացքում նրա առաջին ստուդիական աշխատանքը։
Գորի ընկերուհին հայտնել է, որ երգչուհու մահվան պատճառը եղել է թոքերի քաղցկեղը։










