Google-ի կազմակերպած «Աննա Կարենինա» վեպի ընթերցումն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում
Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի զանգվածային ընթերցանությունը, որը կազմակերպել էր Google ընկերությունը նախորդ տարվա հոկտեմբերին, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Ընկերության և Տոլստոյի «Յասնայա Պոլյանա» տուն-թանգարանի համատեղ նախագիծը ռեկորդակիր է դարձել «Համացանցում ընթերցանության մարաթոնի ամենամեծ լսարանը» անվանակարգում, գրում է ДНИ.ru-ն։
Google-ը պրեմիերայից հետո չի մոռացել նախագիծը, թողարկել է հատուկ կայք, որտեղ համախմբել է տեքստը, տեսանյութերը, ձայնագրությունները և բոլոր տեղեկությունները։
Զանգվածային նախագծին մասնակցել է ավելի քան 700 մարդ, ովքեր 30 ժամվա ընթացքում կարդացել են Տոլստոյի վեպը։










