Լեդի Գագան նշանադրվել է (լուսանկար)

09:15 • 17.02.15

Ամերիկյան հայտնի երգչուհի Լեդի Գագան հայտարարել է հոլիվուդյան դերասան Թեյլոր Քինիի հետ նշանադրության մասին:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ուրախալի նորության մասին Լեդի Գագան տեղեկացրել է Instagram-ի իր էջում:


«Նա տվեց ինձ իր սիրտը Սբ Վալենտինի օրը, իսկ ես ասացի «այո'»»,- սոցկայքում գրել է երգչուհին:
Այս գրառման տակ նա հրապարակել է նաև իր նշանադրության մատանու լուսանկարը:

 

Հայտնի է, որ 33-ամյա Քինին ու 28-ամյա Գագան իրենց նշանադրությունը տոնել են նյույորքյան Joanne Trattoria ռեստորանում, որը պատկանում է երգչուհու ընտանիքին:

 

Աղբյուրը հավելում է, որ զույգը հանդիպում է 2011թ.:

 

 

Լեդի Գագան նշանադրվել է (լուսանկար)