Բեռլինալե փառատոնի իրանցի հաղթողը խնդրում է թույլ տալ իր ֆիլմի ցուցադրությունն Իրանում
Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանախին, ով 2015թ. փետրվարի 15-ին արժանացել է Բեռլինյան կինոփառատոնի գլխավոր մրցանակին «Տաքսի» ֆիլմի համար, դիմել է իր երկրի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ ֆիլմի ցուցադրությունը հայրենիքում։ Այժմ Փանախիի ֆիլմի վրա չհայտարարված գրաքննություն է նշանակված Իրանում, գրում է Лента-ն։
Մեկնաբանելով Բեռլինալեում իր հաղթանակը՝ Փանախին նշել է, որ շատ ուրախ է ստանալ նման հեղինակավոր եվրոպական մրցանակ, սակայն իրեն ավելի շատ կուրախացներ ֆիլմն իր հայրենակիցներին ցուցադրելը։
«Իշխանությունները մեղադրում են մեզ հատուկ արտասահմանյան փառատոների համար ֆիլմեր ստեղծելու համար։ Նրանք թաքնվում են քաղաքական պատերի ետևում և երբեք չեն խոսում, որ ֆիլմերը գրաքննություն են անցնում»,- բացատրել է իրանցի ռեժիսորը։
«Տաքսի» ֆիլմում գլխավոր դերը կատարել է անձամբ Փանախին, նա կատարել է հասարակ թեհրանցի տաքսու վարորդի դեր։










