«Հալեպ. տագնապալի օրեր». սիրիահայ երեխաների աշխատանքների ցուցահանդես Երևանում (լուսանկարներ)

17:12 • 18.02.15

Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում այսօր բացվել է ՀԲԸՄ Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի սաների աշխատանքների՝ «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով եռօրյա ցուցահանդեսը՝  նվիրված ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին:


Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։


Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

 

 

«Հալեպ. տագնապալի օրեր». սիրիահայ երեխաների աշխատանքների ցուցահանդես Երևանում (լուսանկարներ)