Ավստրալիայում սկսվել են «Կարիբյան ծովի ծովահենների» 5-րդ մասի նկարահանումները
Ավստրալական Քուինսլենդում մեկնարկել են հոլիվուդյան հայտնի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի 5-րդ մասի նկարահանումները:
Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ Variety ամսագրին հղումով, նոր ֆիլմում Ջոնի Դեփը կրկին կմարմնավորի Ջեք Ճնճղուկին: Այս անգամ կապիտանը պետք է գտնի Պոսեյդոնի եռատամ զենքը, որպեսզի կարողանա հաղթել ուրվական ծովահեններին:
Նշվում է, որ «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» վերնագրով ֆիլմում կնկարահանվի նաև Խավիեր Բարդեմը, ինչպես նաև կվերադառնա Օռլանդո Բլումը:
Նոր ֆիլմը կինովարձույթում կհայտնվի 2017թ. հուլիսի 7-ին:










