Երաժշտությունը վերացնում է բոլոր սահմանները. Սերժ Թանկյանը թուրքական անսամբլի կողմից հայկական երգի կատարման մասին (տեսանյութ)
Հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գովասանքի խոսքեր է հղել թուրք երաժիշտ Այսե Թութունչուի մշակմամբ և 42 երաժիշտների կողմից հայկական ժողովրդական երգի կատարման առնչությամբ, որը նվիրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Ես հուզվեցի՝ տեսնելով հիանալի թուրքական անսամբլի կողմից «Առավոդուն դեմին» հայկական ժողովրդական երգի կատարումը՝ նվիրված Ապրիլի 24-ի հիշատակին: Երաժշտությունը հանուն ճշմարտության վերացնում է բոլոր սահմանները»,- գրել է Սերժ Թանկյանը՝ կիսվելով կատարման տեսահոլովակով:
A rainy day in April • Yağmurlu bir Nisan günü from ümit kıvanç on Vimeo.










