Մեքսիկացիները «մենամարտում են»` պահպանելով Ացտեկների 500-ամյա ավանդույթները (լուսանկարներ)
Երաժշտությամբ և խմիչքներով աշխուժացած փառատոնի ժամանակ Մեքսիկայի հնդկացիները «ճակատամարտում են» միմյանց դեմ` վերստեղծելով Ացտեկների 500-ամյա կռիվները:
Ինչպես գրում է Daily Mail-ը` ճակատամարտերը «Նահուա» հնդկական համայնքի անդամների միջև Գեռերո նահանգում կառնավալի տոնակատարության մի մասն են կազմում:
Տղամարդիկ, կանայք ու երեխաները` դիմակներ հագած, ասպարեզ են դուրս գալիս 20 000 բնակիչ ունեցող քաղաքի հրապարակում և կռվում: Մարտնչող զույգերից մեկը մոտ 4 ժամ մենամարտել է: Նրանք պայքարն ավարտում են միայն երբ մեկն ու մեկը նոկաուտի է ենթարկվում:
Իրենց քույրերին, աղջիկներին կամ ընկերուհիներին պաշտպանելու համար տղամարդիկ կիսաշրջազգեստներ են հագնում` մարտիկներին խաբելու և նրանց փոխարեն մենամարտելու համար:





















