Բեյոնսեի չմշակված լուսանկարները երկրպագուների դժգոհությունն են առաջացրել (լուսանկարներ)

14:35 • 19.02.15

Բեյոնսեի երկրպագուների The Beyonce World կայքում հրապարակվել են երգչուհու խոշոր պլանով լուսանկարները՝ առանց մշակման: Դա երկրպագուների շրջանում դժգոհություն է առաջացրել, հաղորդում է CNN-ը:

 

Թագուհու, ինչպես Բեյոնսեին անվանում են երկրպագուները, ոչ այնքան հաճելի լուսանկարները, որտեղ հստակ երևում են նրա կնճիռները և մաշկի այլ թերություններ, կայքի հասցեին մեծ քանակությամբ ոչ հաճելի «թվիթների» պատճառ են դարձել:

 

Լուսանկարներն արվել են 2013 թվականի L’Oreal-ի գովազդային արշավի համար:

 

«Բեյի մեղուների (այսպես են իրենց անվանում Բեյոնսեի երկրպագուները) պատճառով՝ մենք հեռացրել ենք լուսանկարները: Մենք չենք ցանկանում ողբերգություններ և առավելևս չենք պատրաստվում երկրպագուների պատերազմ սկսել: Մեր հասցեին հրապարակված որոշ բաներ պարզապես սարսափելի էին, մենք չենք ցանկանում դրա հետ կապ ունենալ: Մենք տեղադրել ենք լուսանկարները, որպեսզի ցույց տանք մեր թագուհու բնական գեղեցկությունը և հիշեցնենք, որ նա սովորական կին է»,- ասված է կայքի հայտարարության մեջ:

 

I woke up like this: Unretouched photos from Beyonce's L'Oreal Feria and Infallible adverts were leaked online on Monday

She's human: The 33-year-old superstar proved she wasn't born with a flawless complexion as some of the unreleased pictures showed her acne under heavily applied foundation

Not born flawless: These outtakes were taken from Beyonce's 2013 commercial and stock shoots from her  Infallible campaign, which advertise the brand's lipsticks and foundations

Before and after: The retouched photos used in the adverts show clear differences in the before and after comparisons

 

Բեյոնսեի չմշակված լուսանկարները երկրպագուների դժգոհությունն են առաջացրել (լուսանկարներ)