Ֆարել Ուիլյամսը երեխաների համար գրքերի շարք կթողարկի

11:24 • 19.02.15

Ֆարել Ուիլյամսը կյուրացնի նոր ստեղծագործական ոլորտ. Putnam Books for Young Readers հրատարակչության հետ երաժիշտը մանկական գրքեր կթողարկի, հայտնում է buro247.ru-ն։

 

Երաժիշտը մասնակցում է արվեստագետ Դանիել Արշամի մշակութային նախագծին, որի շրջանակում կթողարկի երեխաների համար 4 գիրք։

 

Ֆարելի առաջին գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 22-ին՝ 250.000 նմուշ տպաքանակով։ Գրքի հիմքում կլինի նրա Happy հիթը։ Իսկ թեման գուշակելը դժվար չէ՝ ինչ է նշանակում երջանիկ լինել։ Գրքում կներկայացվեն երեխաների լուսանկարներ աշխարհի տարբեր անկյուններից։

Ֆարել Ուիլյամսը երեխաների համար գրքերի շարք կթողարկի