Քրիս Բրաունին քննադատել են բնական մորթուց մուշտակ կրելու համար

12:48 • 19.02.15

Ամերիկացի ռեփեր և դերասան Քրիս Բրաունը քննադատության է ենթարկվել հանրային միջոցառման ժամանակ բնական մորթուց մուշտակ կրելու համար, գրում է The Guardian-ը:

 

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպությունը նման քայլը բռնության է հավասարեցրել:

 

Հանրային ուշադրության պատճառ է հանդիսացել լուսանկարը, որն Instagram-ում տեղադրել է երգչի զուգընկերուհի Կարուչ Չանը:

 

Լուսանկարում երգիչը և իր զուգընկերուհին կրում են մուշտակներ: Նրանց կողքին երևում է նաև R&B ոճի երգչուհի Քրիստինա Միլիանը:

 

Ինչպես հայտնի է դարձել՝ լուսանկարն արվել է Նյու Յորքում անցկացվող Նորաձևության շաբաթվա շրջանակում՝ Michael Costello-ի ցուցադրման ժամանակ:

 

Քրիստոֆեր Մորիս «Քրիս» Բրաունն ամերիկացի երգիչ, երգահան, ռեփեր, պարող և դերասան է, ով հայտնի է դարձել 2004-ին, երբ իր առաջին պայմանագիրն է կնքել Jive Records ձայնագրման լեյբլի հետ: 

 

Կարդացեք նաև՝ Չինաստանում գործարան են բացահայտել, ուր շների կաշվից ձեռնոցներ են կարում  ,

Նաոմի Քեմփբլին քննադատել են Givenchy-ի մորթե նվերի համար (լուսանկար)

Քրիս Բրաունին քննադատել են բնական մորթուց մուշտակ կրելու համար