Դիարբեքիրի հայերին նվիրված նոր գիրք է լույս տեսել

12:39 • 19.02.15

Թուրքիայում Դիարբեքիրի հայերին նվիրված նոր գիրք է լույս տեսել. հեղինակը Քասըմ Էրթաշն է:

 

«Անատոլիայի հնագույն ազգերից մեկի՝ հայերի սոցիալ-մշակութային կյանքի մասին քիչ տեղեկություններ ունենք: Դիարբեքիրի հայերը՝ նույնպես: Չնայած Օսմանյան կայսրության մեջ Դիարբեքիր նահանգում կրոնական և մշակութային հարուստ խմբեր են եղել: Գիրքը պատկերում է Օսմանյան կայսրության բոլոր գույները և կարծես կայսրության մանրակերտն է»,- գրքի մասին ասում է kitapyurdu.com կայքը:

 

Գրքում տեղ են գտել տեղեկություններ Դիարբեքիրի հայերի, մուսուլմանների և այլ էթնիկ խմբերի հետ նրանց շփման, կենսակերպի, ընտանեկան կյանքի, կրոնական ծեսերի ու կառույցների մասին:

 

Դիարբեքիրի հայերին նվիրված նոր գիրք է լույս տեսել