20-ամյա կապիկին պարգևատրել են կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (լուսանկարներ)
Կրիստալ անունով կապիկը, որը ճանաչվել է «Կենդանական աշխարհի Անջելինա Ջոլի», պատվավոր մրցանակի է արժանացել՝ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար։ Կրիստալը ֆիլմերում է նկարահանվում արդեն 18 տարի, գրում է filmpro.ru-ն։
Կապիկին շնորհել են Pawscar մրցանակ, որը համարվում է կենդանիների «Օսկարը»։ Կենդանին կինոյում կատարել է տասնյակ դերեր, այդ պատճառով էլ նրան որոշել են պարգևատրել ոչ թե վերջին՝ «Գիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքը» ֆիլմի, այլ ընդհանրապես ստեղծագործական ամբողջ ուղու համար։






















