«Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի թեկնածուները (լուսանկարներ)
Լոս Անջելեսում փետրվարի 22-ին կանցկացվի հերթական «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Օսկարյան մրցավազքը եղել է և շարունակում է մնալ տարվա ամենաինտրիգային իրադարձությունը։
Forbes.ru-ն ներկայացնում է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված 8 թեկնածուներին և «Աղվես որսացողը» ֆիլմը, որը ներկայացված չէ գլխավոր մրցանակին, սակայն ներառվել է լավագույն ռեժիսուրայի համար ներկայացված ֆիլմերի հնգյակում։
1. «Աղվես որսացողը» (Foxcatcher), ռեժիսոր՝ Բենեթ Միլեր
5 անվանակարգ՝ լավագույն ռեժիսուրա, լավագույն գրիմ, օրիգինալ սցենար, տղամարդու 1-ին և 2-րդ պլանի լավագույն դերասանական աշխատանքներ

2. «Սելմա» (Selma), ռեժիսոր՝ Ավա Դյու Վերնեյ
2 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ և լավագույն երգ

3. «Մոլեգնություն» (Whiplash), ռեժիսոր՝ Դամյեն Շազել
5 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ, մոնտաժ, ձայնային էֆեկտների մոնտաժ, արդեն հրապարակված ստեղծագործության հիման վրա լավագույն սցենար, ինչպես նաև տղամարդու լավագույն օժանդակ դեր

4. «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» (The Grand Budapest Hotel), ռեժիսոր՝ Ուես Անդերսոն
9 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ, ռեժիսուրա, օրիգինալ սցենար, մոնտաժ, երաժշտություն, գրիմ, օպերատորի աշխատանք, նկարիչ և հագուստների նկարիչ

5. «Դիպուկահարը» (American Sniper), ռեժիսոր՝ Քլինթ Իսթվուդ
6 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ, արդեն հրապարակված ստեղծագործության հիման վրա լավագույն սցենար, մոնտաժ, ձայնի մոնտաժ, ձայնային էֆեկտների մոնտաժ, ինչպես նաև տղամարդու լավագույն դեր

6. «Իմիտացիոն խաղ» (The Imitation Game), ռեժիսոր՝ Մորթեն Տիլդում
8 անվանակարգ՝ տարվա լավագույն ֆիլմ, ռեժիսուրա, արդեն հրապարակված ստեղծագործության հիման վրա լավագույն սցենար, մոնտաժ, երաժշտություն, նկարչի աշխատանք, ինչպես նաև կնոջ լավագույն օժանդակ դեր և տղամարդու լավագույն դեր

7. «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» (The Theory of Everything), ռեժիսոր՝ Ջեյմս Մարշ
5 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ, արդեն հրապարակված ստեղծագործության հիման վրա լավագույն սցենար, երաժշտություն, տղամարդու և կնոջ լավագույն դերակատարում

8. «Պատանեկություն» (Boyhood), ռեժիսոր՝ Ռիչարդ Լինքլեյթեր
6 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ և ռեժիսուրա, օրիգինալ սցենար, մոնտաժ, տղամարդու և կնոջ օժանդակ դերեր

9. «Բըրդմեն» (Birdman), ռեժիսոր՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
9 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ, ռեժիսուրա, օրիգինալ սցենար, ձայնի մոնտաժ, ձայնային էֆեկտների մոնտաժ, օպերատորի աշխատանք, տղամարդու լավագույն և օժանդակ դերեր, կնոջ լավագույն օժանդակ դեր











