Երգչուհի Sia-ն մտադիր է համերգներ տալ

15:02 • 19.02.15

Ավստրալացի երգչուհի և երգերի հեղինակ Sia-ն կարող է հրաժարվել իր սկզբունքից և համերգներ տալ։ Երգչուհին դա բացատրել է նրանով, որ ինքը շատ առաջարկներ է ստանում կենդանի կատարումների վերաբերյալ, որոնց կազմակերպիչները մեծ հոնորարներ են խոստանում, գրում է Лента-ն։

 

Sia-ն պատրաստ է մեկնել համերգային շրջագայության իր վերջին՝ 1000 Forms of Fear ալբոմով, որը թողարկվել է 2014-ին։ Այնուամենայնիվ, այդ գաղափարին նա մի փոքր թերահավատորեն է մոտենում։

 

«Ես կստեղծեմ կենդանի շոու, եթե ինձ հետ երգի Օլիվյա Նյուտոնը, քանի որ դա իմ մանկության երազանքն է։ Ես կմտածեմ՝ ինչպես կարելի է դա ուրախ կազմակերպել»,- ասել է երգչուհին։

Երգչուհի Sia-ն մտադիր է համերգներ տալ