«Էրմիտաժը» բաժանում է կարմրամազ կատուներին

12:21 • 20.02.15

Ռուսական հանրահայտ «Էրմիտաժ» թանգարանն այսօր` փետրվարի 20-ին, պատրաստվում է թանգարանային կատուների բաժանման հերթական միջոցառումը կազմակերպել, որն անցկացվելու է «Կատուների հանրապետություն» սրճարանում:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, ուշագրավ ակցիային մասնակցում են կարմիրի տարբեր երանգների մորթի ունեցող կատուները: Դրանք բոլորն ունեն անձնագրեր ու անասնաբուժական քարտեր: Կատվին նոր տիրոջը հանձնելիս նրա հետ համաձայնագիր է կնքվում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Էրմիտաժի» կատուները բնակվել են Ձմեռային պալատի նկուղում դեռևս Ելիզավետա կայսրուհու կառավարման օրոք: Մոտ 50 կատու հետևում է, որպեսզի մկներն ու առնետները չներթափանցեն պալատի դահլիճներ:

«Էրմիտաժը» բաժանում է կարմրամազ կատուներին