Դերասան Սերգեյ Բեզռուկովը 6 մլն ռուբլու հայցի շուրջ համաձայնության է եկել ВГТРК-ի հետ
Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը խաղաղ համաձայնագիր է կնքել Համառուսական հեռուստառադիոընկերության` ВГТРК-ի հետ, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Դերասանը հրաժարվել է պատվի, արժանապատվության ու գործնական հեղինակության հայցի վերաբերյալ հետագա պահանջներից:
Դատավորը բավարարել է Բեզռուկովի ներկայացուցչի պահանջը՝ դատավարությունն այսուհետ փակ դռների հետևում անցկացնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բեզռուկովը ВГТРК-ից պահանջում է 6 մլն ռուբլու բարոյական փոխհատուցում` իր անձնական կյանք ներխուժելու համար:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2014թ. նոյեմբերի 21-ին հեռարձակված «Ուղիղ եթեր» հաղորդմանը, որի ընթացքում օգտագործվել են դերասանի անձնական լուսանկարները:
Բեզռուկովի կարծիքով՝ հեռուստաալիքի նման պահվածքը խախտում է անձնական կյանքի անձեռնմխելիության իր իրավունքը:










