Ձմեռվանից հոգնած Կենտուկիի ոստիկանությունը «Սառը սիրտը» մուլտֆիլմի Էլզայի ձերբակալության օրդեր է տվել

12:09 • 20.02.15

Ձմեռվանից հոգնած ամերիկյան Կենտուկի նահանգի Հարլան քաղաքի ոստիկանությունը «Սառը սիրտը» մուլտֆիլմի Էլզայի ձերբակալության օրդեր է տրամադրել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Huffington Post-ին:

 

Ինչպես ասված է ոստիկանական բաժանմունքի տարածած հումորային հայտարարության մեջ, կասկածվողը շիկահեր է, ում վերջին անգամ տեսել են երկար կապույտ զգեստով և ով սիրում է կատարել Let it Go երգը:

 

«Ինչպես կարող եք տեսնել եղանակից՝ նա (արքայադուստր Էլզան) շատ վտանգավոր է: Մի՛ փորձեք նրան ինքնուրույն ձերբակալել»,- ընդգծել են Հարլանի ոստիկանությունում։

 

«Սառը սիրտը» մուլտֆիլմի դիսնեյյան հերոսուհին իսկապես կարողանում է ղեկավարել ձմռան եղանակը և ձյուն ու սառույց առաջացնել, հիշեցնում է թերթը: Թերթը հավելում է, որ այս շաբաթ Կենտուկիում ուժեղ սառնամանիք է գրանցվել:

 

Հումորային հայտարարությունից հետո Հարլանի ոստիկանությունը հրապարակել է ավելի լուրջ հաղորդագրություն, որտեղ կոչ է արել բնակիչներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել «Ձյան թագուհու հմայքներից» խուսափելու համար:

 

Ձմեռվանից հոգնած Կենտուկիի ոստիկանությունը «Սառը սիրտը» մուլտֆիլմի Էլզայի ձերբակալության օրդեր է տվել