Էմիր Կուստուրիցան և Գորան Բրեգովիչը ելույթ են ունեցել Մոսկվայում (լուսանկարներ)
Հայտնի բալկանացիներ ռեժիսոր և երաժիշտ էմիր Կուստուրիցան և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը առաջին անգամ ելույթ են ունեցել նույն բեմի վրա: Երաժիշտների համերգը կայացել է Կրեմլի պետական պալատում, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, երաժիշտները հերթով են ելույթ ունեցել և միասին այդպես էլ չեն երգել, բայց դա չի խանգարել հանդիսատեսին հաճույք ստանալ հին հիթերից և նոր կոմպոզիցիաներից, որոնք ներկայացրել է The No Smoking Orchesta խումբը, որտեղ նվագում է Կուստուրիցան, և Բրեգովիչի ներկայիս խումբը՝ Wedding and Funeral Orchestra-ն:



















