Լոնդոնյան «Թաուերում» կկայանա «Գահերի խաղը» սերիալի 5-րդ եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան
Մեծ ճանաչում ձեռք բերած «Գահերի խաղը» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի առաջին սերիայի երկար սպասված պրեմիերան տեղի կունենա լոնդոնյան «Թաուերում»:
Ինչպես գրում է Euromag-ը` ТАСС-ին հղումով, ցուցադրությունը տեղի կունենա մարտի 18-ին: Այսպիսով, եվրոպացի հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմը դիտել ամերիկացի հանդիսատեսից մեկ ամիս շուտ: Բրիտանիայում հեռուստաէկրաններին ֆիլմը կհայտնվի ապրիլի 13-ին:
Sky Atlantic հեռուստաընկերության տնօրեն Զայ Բենեթը կարծում է, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալ է, որը հեռուստատեսության պարտադիր ցուցադրման ենթակա ծրագրերից է: Նրա կարծիքով` «Թաուեր» աշտարակն ամենահարմար վայրն է պրեմիերայի համար, քանի որ այն ընդգծում է կինոնախագծի մասշտաբները:










