«Դալան» արվեստի ցուցասրահում կբացվի Հարություն Սամուելյանի աշխատանքների ցուցահանդեսը

15:54 • 20.02.15

Ս. թ. փետրվարի 20-ին, ժամը 18:00-ին «Դալան» արվեստի ցուցասրահում կբացվի Հարություն Սամուելյանի գրաֆիկական աշխատանքների /մատիտ, ջրաներկ, վիմագրություն, խառը տեխնիկա և այլն/ անհատական ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

 

1980–2006 թթ. ընթացքում ստեղծված գրաֆիկական աշխատանքների պայմանական շարքը միավորված է ընդհանուր գաղափարով, տարրերի և վիճակների փոխանցումներով, փոխազդեցությունների անդադար շարժումով ու փոխակերպմամբ:

 

Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 27-ը:

«Դալան» արվեստի ցուցասրահում կբացվի Հարություն Սամուելյանի աշխատանքների ցուցահանդեսը