Հոլիվուդում կոկաին «հոտոտող» «Օսկար» է հայտնվել
Plastic Jesus կեղծանունով փողոցային արվեստագետը Հոլիվուդում «Օսկար»-ի քանդակ է տեղադրել, որը կոկաին է «հոտոտում», գրում է lenta.ru-ն:
Աշխատանքը կոչվում է Hollywood’s best party` «Հոլիվուդի լավագույն երեկույթը»: Ոսկեգույն արձանը ծնկաչոք է՝ կռացած թմրանյութի վրա:
Այդկերպ արվեստագետը պայքարում է ամերիկյան կինոաշխարհում կոկաինի օգտագործման դեմ: Արձանը տեղադրված է Dolby կինոթատրոնի մոտակայքում, որտեղ փետրվարի 22-ին կկայանա մրցանակաբաշխության արարողությունը:
Անցած տարի Plastic Jesus-ը պայքարել է հերոինի դեմ. այդ ժամանակ նրա «Օսկար» քանդակը կանգնեցվել է՝ ձեռքում ներարկիչ պահած: Աշխատանքը կոչվել է «Հոլիվուդի ամենալավ պահվող գաղտնիքը»:










