Ուիթնի Հյուսթոնի դստերը սկսել են դուրս բերել արհեստական կոմայից
Բժիշկները սկսել են աստիճանաբար դուրս բերել երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, արհեստական կոմայից, որում նա հայտնվել էր հունվարի 31-ին։ Այդ նպատակով կրճատվում է դեղորայքի չափաբաժինը, որը պահում է աղջկան կոմայի մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Բժիշկները ցանկանում են հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում հիվանդի գլխուղեղը և ինչպես է նա արձագանքում արտաքին ազդանշաններին։ Եթե նրանք տեսնեն, որ Բրաունն արձագանքում է կոմայից դուրսբերման գործընթացին, ապա կշարունակեն այն»,- ասել է նեյրովիրաբուժության ոլորտի մասնագետ Սանջայ Գուպտան։










