Օպերացիա «Նեմեսիս». Հայոց ցեղասպանության թեմայով ամերիկացիները կոմիքս են ստեղծել (լուսանկարներ)

09:40 • 20.02.15

Մարդկության պատմությունը բազմաթիվ մութ խութեր ունի, որոնցից մեկը Հայոց ցեղասպանությունն է, որի 100-րդ տարելիցը լրանում է այս տարի, գրում է comicsbeat.com կայքը` հավելելով, որ այս կապակցությամբ ապրիլին թողարկվելու է թեմատիկ գրաֆիկական նովել:

 

«Օպերացիա «Նեմեսիս». Ցեղասպանության ու վրեժի պատմություն» խորագրով կոմիքսը, որի հեղինակը կոմիքսների ամերիկյան Devil’s Due հրատարակչությունն է, հատուկ ստեղծվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

 

Կոմիքսի հեղինակ Ջոշ Բլեյլոքլն ու Հոյլ Սիլվան գրաֆիկական պատկերների միջոցով ներկայացնում են Սողոմոն Թեհլերյանի պատմությունը: Աղբյուրը հավելում է նաև, որ ուշագրավ նախագծում ներգրավված են բազմաթիվ հայազգիներ: Օրինակ` որպես նախագծի պրոդյուսերներ հանդես են եկել Դավիթ Գրիգորյանն ու Թոմաս Դարդարյանը: 

ON_13
ON_14
ON_15
ON_16
ON_17
ON_18
ON_19

 

 

 

 

 

 

 

Օպերացիա «Նեմեսիս». Հայոց ցեղասպանության թեմայով ամերիկացիները կոմիքս են ստեղծել (լուսանկարներ)