Շոն Փենը Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է բարեգործությանն առնչվող հարցեր

14:52 • 20.02.15

Ֆրանսիայի Ելիսեյան պալատում կայացել է դերասան Շոն Փենի հանդիպումը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Զրույցի թեմաները մի քանիսն են եղել, գրում է buro247.ru-ն։

 

Առաջին, այսօր երեկոյան դերասանը պատրաստվում է պատվավոր «Սեզար» մրցանակ ստանալ՝ կարիերայում ունեցած հաջողությունների և դերերի ընտրությանը «նուրբ և ինքնանվիրումով» վերաբերվելու համար։ Եվ երկրորդ, Փենը ցանկացել է քննարկել Օլանդի հետ իր Help for Haiti բարեգործական հիմնադրամի գործունեությունը։

 

Փակ հանդիպման մանրամասները հայտնի չեն։ Ըստ լուրերի՝ նախագահը դերասանի հետ զրուցել է երկրաշարժից 3 տարի անց Հայիթիում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև շոշափվել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների թեման։ 
 

Շոն Փենը Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է բարեգործությանն առնչվող հարցեր