Իսպանիայում բացված «Առաջին Պիկասոն» ցուցադրությանը ներկայացվել են նկարչի մանկության տարիների աշխատանքները
Իսպանիայի Լա Կորունյա քաղաքում լայն հանրության համար բացվել է «Առաջին Պիկասոն» ցուցադրությունը, որը մեծ իրարանցում է առաջացրել։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ բացումը կատարել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը և թագուհի Լետիսիան, այլ նախևառաջ այն պատճառով, որ ներկայացված են նկարչի 59 աշխատանքներ, որոնք արվել են հենց այդ քաղաքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իր առաջին լուրջ գեղարվեստական փորձը հայտնի նկարիչը ձեռք է բերել այս քաղաքում, որտեղ եղել է 1891-1895թթ., այսինքն՝ 10-14 տարեկան հասակում։ Այս քաղաքում ասում են՝ «Պիկասոն եկավ մեզ մոտ երեխա, իսկ հեռացավ իսկական տղամարդ»։










