«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունների նկարահանումները կհետաձգվեն՝ հեղինակի պատճառով

13:30 • 20.02.15

«Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայի 2 շարունակությունների նկարահանումները կհետաձգվեն՝ վեպի հեղինակ Է.Լ. Ջեյմսի պատճառով, ով պահանջել է վերահսկել սցենարները։

 

Աշխատանքների դադարեցումը կարող է կապված լինել նաև այն հանգամանքի հետ, որ հեղինակը մտադիր է խնդրել Universal ընկերությանը փոխարինել ստեղծագործական թիմը, այդ թվում՝ ռեժիսորին և սցենարիստին, գրում է Лента-ն՝ Variety-ին հղումով։

 

Ինչպես նշում է պարբերականը՝ նույնիսկ եթե նկարահանող խումբը պահպանվի նախկին կազմով, սակայն Ջեյմսը մշակի և փոփոխություններ մտցնի, ապա դրամայի առաջին շարունակությունը կթողարկվի ոչ վաղ, քան 2016-ին կամ 2017-ին։

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունների նկարահանումները կհետաձգվեն՝ հեղինակի պատճառով