Ղազախստանի մի շարք քաղաքներում ցուցադրվել է «Սպի» կինոնկարը

18:47 • 20.02.15

Փետրվարի 19-ին Աստանայում տեղի է ունեցել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի ցուցադրությունը:


Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

 

Բազմաթիվ ներկաների թվում է եղել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:

 

Ֆիլմը ցուցադրվել է նաև Ալմաթի, Ատիրաու, Պավլոդար, Պետրոպավլովսկ, Ուրալսկ, Ուստ Կամենոգորսկ քաղաքներում: Ընդ որում, այն Ալմաթիում էկրան է բարձրացել միանգամից 10 կինոթատրոնում:

 


 

Ղազախստանի մի շարք քաղաքներում ցուցադրվել է «Սպի» կինոնկարը