ՄԱԿ-ում ցուցադրել են «Մարտի են գնում միայն ծերունիները» ֆիլմը
Ռեժիսոր Լեոնիդ Բիկովի «Մարտի են գնում միայն ծերունիները» հանրահայտ խորհրդային ֆիլմի ցուցադրությամբ բացվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում հանդիսավոր միջոցառումների շարքը, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին, հայտնում է РИА Новости-ն։
Կինոցուցադրությունը կազմակերպել են Ռուսաստանի, Հայաստանի Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի մշտական ներկայացուցիչները։ 1974-ին էկրաններին թողարկված ֆիլմն այն ժամանակ դիտել է 44 մլն մարդ։
Երեկ ՄԱԿ-ի Դագ Համերշոլդի անվան գրադարանում ներկա են գտնվել դիվանագետներ ԱՊՀ երկրների առաքելություններից, Սլովենիայի, Ավստրալիայի, Դանիայի, Չեռնոգորիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Էկվադորի և այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ լրագրողներ։










