21-րդ դարի 14 գլխավոր Օսկարները՝ ըստ Adme-ի. լուսանկարներ
Կիրակի օրը կկայանա Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխությունը՝ 15-րդը 21-րդ դարում: Դրան ընդառաջ AdMe.ru-ն ի մի է բերել մեր դարի 14 ամենակարևոր ֆիլմը, որ մինչ այս լավագույնն են ճանաչվել հենց Օսկար ստանալով:
Դրանց թվում են՝
«Գլադիատոր» էպիկական դրաման, 2001

«Բանականության խաղերը», 2002

«Չիկագոն», 2003

Դարասկզբի գլխավոր կինոէպոս «Մատանիների տիրակալը. արքայի վերադարձը», 2004

«Միլիոն դոլարանոց փոքրիկը» սպորտային դրաման, 2005

«Բախում» փոքրաբյուջե կինոպատումը, 2006

«Ուրացողները» քրեական թրիլերը, 2007

«Ծերերն այստեղ տեղ չունեն» XXI դարի վեսթերնը, 2008

«Միլիոնատերը հետնախորշերից» հնդկական դրաման, 2009

«Փոթորկի տիրակալը» պատերազմական պատումը, 2010

«Թագավորը խոսում է»-ն՝ Բրիտանիայի կակազող արքա Գորգ VI-ի մասին, 2011

«Արտիստը» համր ֆիլմի ոճավորմամբ սև-սպիտակ կինոասքը, 2012

Պատմական փաստերի հիման վրա նկարահանված «Արգո» արկածային դրաման, 2013

«12 տարվա ստրկությունը», 2014

Փետրվարի 22-ին հայտնի կլինի նաև այս տարվա լավագույն ֆիլմը:










