Մավրիտանցի ռեժիսորի «Տիմբուկտու» ֆիլմն արժանացել է ֆրանսիական «Սեզար» մրցանակի (լուսանկարներ)

10:54 • 21.02.15

Մավրիտանցի կինոռեժիսոր Աբդերահման Սիսակոն դարձել է Ֆրանսիայի կինեմատոգրաֆի ոլորտում ամենահեղինակավոր մրցանակի հանձնման արարողության գլխավոր հերոսը։ Նրա՝ Մալիում վերջին տարիների ողբերգական դեպքերին նվիրված «Տիմբուկտու» ֆիլմն արժանացել է «Սեզար» մրցանակի՝ հաղթելով 7 անվանակարգում, ներառյալ՝ «Լավագույն ֆիլմ», գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ըստ ավանդույթի՝ հիմնական մրցութային ծրագրից դուրս պատվավոր «Սեզար» մրցանակ է հանձնվել համաշխարհային կինեմատոգրաֆի զարգացման ոլորտում ներդրում ունենալու համար։ Այս տարի այդ մրցանակին արժանացել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Շոն Փենը։

 

Լավագույն դերասանուհի կոչմանն արժանացել է Ադել Անելը՝ ռեժիսոր Թոմ Կալյեի «Կործանիչներ» ֆիլմում կատարած դերի համար։  Լավագույն 2-րդ պլանի կանացի դերի համար մրցանակի է արժանացել Քրիստեն Սթյուարտը։

 

Լավագույն դերասան է ճանաչվել Պյեռ Նինեն՝ «Իվ Սեն Լորան» ֆիլմի համար։ Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում մրցանակի է արժանացել կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանի «Mommy» ֆիլմը։

 

Kristen Stewart, Cesar Awards

Charlize Theron, Sean Penn, Cesar Awards

Best Actress winner actress Adele Haenel, Best Actor winner Factor Pierre Niney and Best Supporting Actress Kristen Stewart take home trophies during the 40th edition of the Cesar Awards.

 

Մավրիտանցի ռեժիսորի «Տիմբուկտու» ֆիլմն արժանացել է ֆրանսիական «Սեզար» մրցանակի (լուսանկարներ)