Անջելինա Ջոլին կզբաղվի «Կապիտան Մարվել» կոմիքսի էկրանավորմամբ

11:54 • 21.02.15

Marvel ստուդիան դերասանուհի Անջելինա Ջոլիին առաջարկել է գլխավորել «Կապիտան Մարվել» կոմիքսի էկրանավորման աշխատանքները, գրում է segodnya.ua-ն։

 

Ստուդիայի ղեկավարությունը որոշել է, որ Միսս Մարվելի մասին առաջին ֆիլմի ռեժիսորի պաշտոնում պետք է լինի գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։

 

Marvel-ի ղեկավարությանը շատ է դուր եկել Ջոլիի վերջին ֆիլմը՝ «Անկոտրումը»։ «Կապիտան Մարվել» ֆիլմի համար նրա հոնորարը կարող է կազմել 20 մլն դոլար։

 

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2018թ. ամռանը։

Անջելինա Ջոլին կզբաղվի «Կապիտան Մարվել» կոմիքսի էկրանավորմամբ