«Առաքելությունն անիրագործելի է- 5» ֆիլմի նկարահանումները դադարեցվել են՝ առավել ողբերգական վերջաբան գտնելու համար

13:06 • 21.02.15

«Առաքելությունն անիրագործելի է- 5» (Mission: Impossible 5) ֆիլմի նկարահանումներն անսպասելիորեն դադարեցվել են.  գեղարվեստական թիմը որոշել է փոխել վերջաբանը և դրա համար ֆիլմի ավելի դրամատիկ ավարտ է փնտրում, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Hollywood Reporter-ին:

 

«Նկարահանումները, որոնք անց են կացվել Լոնդոնում, ժամանակավորապես դադարեցվել են: Ռեժիսոր Քրիստոֆեր Մքուորիին հավելյալ ժամանակ է տրվել ֆիլմի ավարտն ավելի լավը դարձնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Ֆիլմում գլխավոր դերը խաղում է հայտնի ամերիկացի դերասան Թոմ Կրուզը:

 

«Պարամաունթ Փիքչրս» կինոստուդիան, որին պատկանում են այդ ֆիլմի իրավունքները, այնքան է վստահում նկարահանող խմբին, որ հինգ ամսով մոտեցրել է «Առաքելությունն անիրագործելի է- 5» ֆիլմի պրեմիերան վարձույթում: Նախնական պլանների համաձայն՝ ֆիլմը պետք է կինոթատրոններ հասներ ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին: Այժմ նոր ամսաթիվ է նշանակվել՝ հուլիսի 31: Դա արվել է, որպեսզի ֆիլմը ստիպված չլինի մրցակցության մեջ մտնել սպասված «Աստղային պատերազմներ: Ուժի զարթոնքը» ֆիլմի հետ, որի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 18-ին:

 

 

«Առաքելությունն անիրագործելի է- 5» ֆիլմի նկարահանումները դադարեցվել են՝ առավել ողբերգական վերջաբան գտնելու համար