Մանկապատանեկան գրականության ոլորտում նոր անուններ շատ քիչ կան, ոլորտը ծերանում է. Ռուզան Տոնոյան

20:58 • 21.02.15

Գրաքննությունն այնքան էլ շնորհակալ գործ չէ, բայց մեր մասնագետներն ուսումնասիրում են, թե որ տարիքային խմբին է հասցեագրված գիրքը, ինչ գրականություն է, և ըստ այդմ` կատարում ենք սպասարկում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը։ Նա նշեց, որ ծնողներն էլ իրենց հերթին են ուսումնասիրում գիրքը, և եթե գտնում են անհրաժեշտ է, նոր տրամադրում են երեխաներին:

 

«Մենք առաջնահերթ հաշվի ենք առնում ընթերցողների պահանջմունքը, և հիմնականում նրանք դասական և  գրական արժեք ներկայացնող  ժամանակակից գրողներին են նախընտրում: Մենք պատահական որևէ գիրք ընթերցողին չենք տալիս»,-ասաց նա:


Ռուզան Տոնոյանն ասաց, որ ժամանակակից մանկական գրականություն շատ քիչ կա: «Ցավոք` մանկագիր գրականության ոլորտում նոր անուններ շատ քիչ կան, և ծերանում է մանկագրությունը»,-ասաց նա և նշեց, որ այդուհանդերձ` մենաշահավետը հենց մանկապատանեկան գրականության ոլորտն է:

 

Մանկապատանեկան գրականության ոլորտում նոր անուններ շատ քիչ կան, ոլորտը ծերանում է. Ռուզան Տոնոյան