Կոբզոնը դարձել է Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության ժողովրդական արտիստ

17:01 • 22.02.15

Պետդումայի պատգամավոր և երգիչ Իոսիֆ Կոբզոնը դարձել է ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ժողովրդական արտիստ, գրում է lenta.ru-ն:


Նորությունը հայտնել է Լուգանսկի Ազգային խորհրդի նախագահ Ալեքսեյ Կարյակինը:


Կոբզոնը ժամանել է Լուգանսկ, որպեսզի ելույթ ունենա հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ:


Երգիչը կմասնակցի երկու համերգների՝ քաղաքացիների և զինվորականների համար:

 

Կոբզոնը դարձել է Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության ժողովրդական արտիստ